Մատչելիության հղումներ

Արմեն Մելիքբեկյանը վերահաստատում է՝ հեռանալ չի պատրաստվում


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ

Չնայած երկրպագուների հրաժարականի պահանջին՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հրավիրված ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ պատճառների մասին արդեն խոսել է։

Ամիսներ առաջ Մելիքբեկյանը հայտարարել էր՝ պարտադիր է սկսված նախաձեռնություններն ավարտելը։

«Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում», - նշել էր Մելիքբեկյանը։

Վերջին ամսիներին նրա հրաժարականը պահանջը մարզադաշտեր էր հասել, երկրպագուները խաղերի ըմթացքում ակցիաներ էին անում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG