Մատչելիության հղումներ

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը


Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյային այսօր ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն, անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին, ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին:

Գրիգորյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, ասված է ԱԽ քարտուղարի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից նախագահի թեկնածուն վիրավորվեց, իսկ աջակիցներից մեկը սպանվեց։ Դեպքի առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անկախ հետաքննություն է պահանջել։

Զեյան ու Գրիգորյանը այսօրվա հանդիպմանը քննարկել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը։

  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում է հուլիսի 13-ից, շաբաթ օրը նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ քննարկվել են հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը։
  • Զեյան երեկ Երևանում հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, քննարկել Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG