Ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դուրս եկավ «Նուբարաշեն»-ի բանտից։
Դատարանը երեկ փոխել էր Աշոտյանի կալանքի միջոցը՝ կիրառելով տնային կալանք և 25 միլոն դրամ գրավ։
Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացում և հափշտակություն կազմակերպելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու համար։ Փողերի լվացման մասով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը դեռ 2023-ին հաստատել էր հիմնավոր կասկածի բացակայությունը:
Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետ Փաշինյանին քննադատելու համար։