Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Ահազանգը փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։14-ին:
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։