Մատչելիության հղումներ

Արևմուտքը, թույլ տալով Ուկրաինային հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազի մեջ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել ռուսական տարածքին արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով՝ այն կփոխի հակամարտության բնույթն ու շրջանակը:

«Նախագահ Պուտինի երեկվա հայտարարությունը շատ կարևոր է: Այն չափազանց պարզ է, միանշանակ և տարընթերցումների տեղ չի թողնում։ Մենք կասկած չունենք, որ այդ հայտարարությունը հասավ նրանց, ում համար նախատեսված էր», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է Կիևի դաշնակիցներին՝ թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի խորք, այդ թվում՝ ամերիկյան հեռահար ATACMS և բրիտանական Storm Shadows, սահմանափակելու Մոսկվայի կարողությունը հարձակումներ իրականացնելու համար:

«Եթե այս որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական պատերազմին», - ասել է Պուտինը՝ շեշտելով՝ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել «համապատասխան որոշումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG