Մատչելիության հղումներ

Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի իր անդամակցությունը. Փաշինյան


Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քան կապասառեցնի իր անդամակցությունը, այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանը անցած տարի հայտարարեց, թե սառեցնում է իր անդամակցությունը ռազմական դաշինքին, քանի որ «ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները՝ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ»։

Ռուսաստանն ի պատասխան հայտարարել էր, թե դա պաշտոնական Երևանի որոշելիք հարց է։ Կրեմլի խոսնակը միաժամանակ փաստել էր, որ առայժմ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ «Կհետևենք՝ ինչ որոշումներ են կայացվում Երևանում», - ասել էր Կրեմլի խոսնակը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG