Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «խաղաղությունը հաստատված է» պնդումը


ԱԺ-ում խոսելով Վաշինգտոնում ստորագրված հայ- ադրբեջանական հռչակագրի և Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղի ունեցածը կարևորագույն իրադարձություն է:

«Հաստատվել է խաղաղություն»,- նշեց Արարատ Միրզոյանը, սակայն պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, քանի որ հասկանալի է, որ խաղաղությունն ամբողջական հաստատված չէ:

«Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, այն խնամք ու հոգատարություն է պահանջում, զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերվելիք բառի տեսանկյունից: Ի վերջո, չժխտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև», - ասաց Միրզոյանը, շարունակելով. «Նույնիսկ առաջ անցնելով, եթե ասեմ, որ առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիր, միևնույն է, չենք կարող ենք ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը ամբողջական հաստատված է: Շատ պարզունակացնելով, մենք նկատի ունենք, որ առայժմ՝ այս պահին, կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է: Մնո՞ւմ են խնդիրներ՝ բազմաթիվ»: Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ արտգործնախարարի, գերիների ազատ արձակման հարցն է:

XS
SM
MD
LG