Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ հայտնեց Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից:

«Մենք բավականին հանգամանալից և բովանդակային խոսակցություն ենք ունեցել ինչպես մեր երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ապա ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական բովանդակություն ունի և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», - ասաց Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշեց. «Մենք ունենք շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու, կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե սահմանը պետք է բաց լիներ, ցավոք այն իրականություն չի դեռ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ»:

Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը նախարարը չպարզաբանեց:

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպմանը Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG