Մատչելիության հղումներ

Գալստանյանի շարժումը դրսից գուբերնատոր նշանակելու համար է. Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատության» տաղավարում, 3-ը հունիսի, 2024թ.
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատության» տաղավարում, 3-ը հունիսի, 2024թ.

Սահմանազատման գործընթացին Հայաստանի իշխանությունները գնացին մինչև խաղաղության համաձայնագիր ստորագրելը մի պատճառով, որ այս փուլում ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմ չլինի, և նոր օջախ չբացվի, «Ազատության« հետ հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Կարծում եմ՝ ճիշտ են անում», - նշեց նա, - «Այդ ուղղությամբ է աշխատում նաև միջազգային հանրությունը, որ աշխատում է խնդիրները տեղափոխել բանակցային դաշտ և բանակցային դաշտում լուծել։ Կոնկրետ այս խնդրով լուծումը տանում է նրան, որ Ադրբեջանին հետագա լեգիտիմ հնարավորություն չի թողնում Հայաստանի վրա հարձակվելու»։

Հարցին, թե արդյոք սահմանագծման այս օրինակը, փորձը կտարածվի՞ սահմանի ամբողջ երկայնքով սահմանի, թե՞ Ադրբեջանը կհրաժարվի հետ քաշվել Ջերմուկից, Վարդենիսից, նա պատասխանեց. - «Կարծում եմ, որ Ադրբեջանն աշխատելու է հրաժարվել, բայց Ադրբեջանի վրա այդ առումով ճնշումներ կլինեն»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա Արամ Սարգսյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում, կողմ է երկրում կայունության տիրելուն։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին էլ նշեց. - «Բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր դուրս են գալիս փողոց կամ պաշտպանում են այդ շարժումը՝ այդ շարժման կողքին կանգնելով իշխանափոխություն են ուզում, թող ավելորդ մահանաներ չբերեն՝ իրենք պաշտպանում են ռուսական գիծը՝ Հայաստանում ռևանշ անելու, դրսից այստեղ գուբերնատոր նշանակելու, Հայաստանի սահմանները ռուսներին տալու առումով»։

Ավելի վաղ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Արամ Սարգսյանին քննադատել էր։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG