Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Վստահ եմ, որ կարող ենք պայմանավորվել ԱՄՆ-ի հետ»

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

«Վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ», - CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ցավոք սրտի, մենք կորցրել ենք Միացյալ Նահանգների՝ որպես բանակցային գործընկերոջ հանդեպ մեր վստահությունը», - նշել է Արաղչին՝ պնդելով, սակայն, որ վերջին օրերին մի շարք միջնորդ պետությունների օժանդակությամբ կայացած շփումները ամերիկացիների հետ «արդյունավետ էին»։

Պատասխանելով CNN-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է ուղղակի բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ, Արաղչին նշել է. - «Կարևորը բանակցությունների էությունն է, ոչ թե ձևը»։

XS
SM
MD
LG