Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Որևէ միջանցք չպետք է տարանջատի Իրանը տարանցիկ այլ ուղիներից»


«Որևէ միջանցք չպետք է տարանջատի Իրանը տարանցիկ այլ ուղիներից»,-երկուշաբթի օրը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Այս ճանապարհը չպետք է տարածաշրջանային աշխարհքաղաքականության փոփոխությունների հանգեցնի կամ կտրի Իրանի կապը հաղորդակցության այլ ուղիներից։ Կայացված ցանկացած որոշում, իրականացված ցանկացած գործողություն պետք է պահպանի պետությունների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - նշել է Արաղչին՝ խոսելով Հայաստանի հարավում հաղորդակցության ուղիների բացման մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկվա հաղորդագրության համաձայն՝ Արաղչիի հետ հեռախոսազրույցում Միրզոյանն ընդգծել է. - «Ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»:

Այդ առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ «սկզբունքային անդրադարձի համար»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG