Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Իրանը դեռ ուսումնասիրում է Թրամփի նամակը»


«Իրանի իշխանությունները դեռ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակը», - այսօր հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ իրանական կողմը կդիտարկի Թրամփի նամակում առկա «թե՛ հնարավորությունները և թե՛ սպառնալիքները»։

«Թրամփի ուղերձն իրականում, առավելապես սպառնալիքի տարրեր ունի, սակայն դրանում նաև հնարավորություններ ստեղծելու պնդումներ կան։ Մենք այժմ համակողմանիորեն ուսումնասիրում ենք այս նամակը և կպատասխանենք դրանում տեղ գտած բոլոր դրույթներին», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Axios կայքը տեղեկացրել էր, որ Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում Թեհրանին երկու ամիս ժամանակ է տվել՝ միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG