Մատչելիության հղումներ

Արաղչի. Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են


Իրանի արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները հնարավոր չեն, քանի որ Իրանը ամերիկյան կողմից «ոչ մի դրական կամ կառուցողական վերաբերմունք» չի տեսել։

Ըստ «Մեհր» գործակալության՝ նախարարն ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցել միայն այն դեպքում, երբ քննարկումները հիմնված են հավասարության և փոխադարձ շահավետության վրա։

«Երբ ամերիկացիները պատրաստ լինեն հավասարության և ընդհանուր շահերի վրա հիմնված բանակցությունների, ապա նման բանակցությունները կարող են հնարավոր դառնալ, և Իրանը կքննարկի դրանք», - ասել է Արաղչին:

Այս տարեսկզբին Վաշինգտոնն ու Թեհրանը անուղղակի բանակցությունների շարք էին սկսել, որոնք, սակայն, դադարեցին ամռանը, երբ Իսրայելը՝ ԱՄՆ աջակցությամբ, ռազմական հարձակում սկսեց Իրանի դեմ։

Օմանը, որ հյուրընկալում էր ԱՄՆ-Իրան հանդիպումները, կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG