Մատչելիության հղումներ

«Ապրելու երկիրը» հայտնում է Փարաքարում Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին


«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնում է Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում հաղթանակի մասին:

Պաշտոնական տվյալ, սակայն, դեռ չկա. ԿԸՀ-ից դեռևս16 ընտրատեղամասից 6-ի արդյունքն են ամփոփել:

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը սոցիալական ցանցում գրել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, որ «Միասնություն» դաշինքի թեկնածուն է այս ընտրություններում, հաղթել է հավաքելով 57 տոկոս ձայն։

Ըստ ԿԸՀ 6 ընտրատեղամասի տվյալների՝ Գրիգորյանի օգտին քվեարկել է 2102 հոգի, Լյուդվիգ Գյուլնազարյանի՝ 1459, Դավիթ Մինասյանի՝ 204, Գոռ Սարիբեկյանի՝ 191:

Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG