Մատչելիության հղումներ

ԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ Լուկաշենկո


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, Մոսկվա, 8-ը հոկտեմբերի, 2024թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, Մոսկվա, 8-ը հոկտեմբերի, 2024թ.

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը և հայտարարել, որ միջազգային օրակարգի շուրջ որևէ տարաձայնություն չի եղել։

«Երեկ և նախօրեին մենք հնարավորություն ունեցանք քննարկելու գլոբալ բնույթի հարցեր, ինչը ինձ և Ձեզ ուրախացրեց, ես վստահ եմ՝ մենք որևէ տարաձայնություններ չունեցանք միջազգային օրակարգի շուրջ», - ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդի խոսքով՝ քննարկել են նաև ներքին հարցեր, և « տեղի ունեցավ անկեղծ խոսակցություն՝ առանց մեղադրանքների»։

«Դուք շատ էիք խոսում ադրբեջանա - հայկական կարգավորման մասին, և ի զարմանս ինձ՝ ընկալվեց», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այս շաբաթ ԱՊՀ մոսկովյան գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահի՝ հայ - ադրբեջանական կարգավորման վերաբերյալ հայտարարությունները, որոնց մասին խոսել է Բելառուսի նախագահը, հաղորդագրություններում, ռեպորտաժներում չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG