Մատչելիության հղումներ

Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը «սառեցված է». Գալուզին


Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցային ձեռբերումները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով, միաժամանակ ցավով արձանագրում, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը «սառեցված է»։

«Կոչ ենք անում կողմերին, նախ և առաջ մեր հայ ընկերներին, վերադառնալ այդ խմբի շրջանակներում գործունեությանը։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք ցանկանան»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Известия-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով Եվրամիության հետ կապերը խորացնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների փորձերին՝ ռուսաստանցի պաշտոնյան Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն է հնչեցրել՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է։

Գալուզինը պնդել է՝ Բրյուսելը Երևանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ դրա դիմաց «չխոստանալով որևէ բան»։

«Եվ այս ամենը տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG