Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի արդեն երկրորդ հանդիպումն է։
Ադրբեջանի առաջնորդը Թուրքիա է ժամանել երեկ՝ մասնակցելու Անթալիայում մեկնարկող միջազգային դիվանագիտական համաժողովին։ Նրա հետ Թուրքիա է ժամանել նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։