Մատչելիության հղումներ

Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները


Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դրոշները
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դրոշները

Անկարայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությունը։

«Այս երակողմ ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարբեր նախագծերի իրականացմանը՝ ի շահ ավելի լայն տարածաշրջանի», - Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Հանդիպման հստակ օրը Բոճորիշվիլին չի նշել։

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG