Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան երեքշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները վերածել ռազմավարական գործընկերության։ Anadоlu գործակալության փոխանցմամբ՝ Ալ-Շարաան այս մասին հայտարարել է ք Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ալ-Շարան ընդգծել է երկու երկրների միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ հայտարարելով. «Մենք հաստատում ենք մեր հարաբերությունների փոխակերպումը խորքային ռազմավարական գործընկերության՝ բոլոր ոլորտներում»։
Նա նաև Էրդողանին հրավիրել է Սիրիա «մոտ ապագայում»։
«Թուրքիայի շարունակական աջակցությունն ակնհայտ է մնում՝ Սիրիայի ներկա ղեկավարության քաղաքական և տնտեսական հաջողության ապահովմանն ուղղված իր ջանքերի միջոցով, միաժամանակ պաշտպանելով Սիրիայի անկախությունը, միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է Ալ-Շարաան։