Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպել են թուրք ազգայնականների առաջնորդն ու Օջալանի կողմնակիցները


Թուրքիայում բնակվող քրդերի շահերը ներկայացնող խոշորագույն քաղաքական ուժի՝ «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության»(DEM) ղեկավարներն այսօր Անկարայում հանդիպել են «Ազգայնական շարժում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպումը շարունակվել է մոտ 40 րոպե։

Թուրք ազգայնականների հետ հանդիպմանը մասնակցում էին քրդամետ կուսակցության այն ղեկավար անդամները, որոնք անցած շաբաթ Իմրալի կղզու բանտում այցելել էին Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանին։

Քուրդ գործիչներն այսօր հանդիպել են նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ՝ ծանոթանցնելով նրան Օջալանի հետ հանդիպման մանրամանսերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG