Անկարան ուսումնասիրում է թուրքական մամուլում Ադրբեջանի մասին կեղծ լուրերի շրջանառության դեպքերը, - այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Ադրբեջանական աղբյուրները գրում են, թե վերջին օրերին թուրքական մեդիա տիրույթում ու սոցցանցերում կեղծ տեղեկություններ են տարածվում, օրինակ, որ Ադրբեջանը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին Իսրայելի պատճառով։
APA-ին հայտնել են, թե Թուքիայում հետաքննում ու վերլուծում են դրանք։ Թուրքիայի դեսպանատան խորհրդականն ավելի վաղ ասել է. «կպայքարեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարել փորձող ներքին ու արտաքին ուժերի դեմ»: