Մատչելիության հղումներ

Անկախության հռչակագրի թեմայով լսումներ խորհրդարանում


Լսումներ ՀՀ խորհրդարանում, 17-ը հոկտեմբերի, 2024թ․
Լսումներ ՀՀ խորհրդարանում, 17-ը հոկտեմբերի, 2024թ․

Ազգային ժողովում ընդդիմությունը լսումներ է հրավիրել Անկախության հռչակագրի թեմայով։

Խորհրդարանի դահլիճում են արտախորհրդարանական ուժեր ու գործիչներ, նաև ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում ընթերցեց հայտարարության որոշման նախագիծը «Հռչակագրի անժամանցելի արդիականության» մասին։

«Հայաստանի Ազգային ժողովն անընդունելի է համարում ՀՀ Անկախության հռակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբուքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Դատապարտում է Անկախության հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանդրության հետ արհեստական հակադրումների գործողությունները։
Անկախության մասին հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպծանր հանցագործություն է»,- նշված է հռչակագրում։

Հայտարարության ընդունման անհրաժեշտությունն, ըստ խմբակցության, բխում է հայ ժողովրդի անվտանգության ու հայոց պետականության ամրապնդման հրամայականից։

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոխման պահանջ է դրել նաև ՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Հայաստանի Սահմանադրական դատարանն այս սեպտեմբերի վերջին որոշեց՝ Մայր օրենքի տեքստում որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG