Լեհաստանի ոստիկանությունը հետաքննում է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի խոսնակ Անժելիկա Մելնիկովայի անհետացման փաստը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յացեկ Դոբրինսկին։
Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում լեհ իրավապահները համագործակցում են նաև երրորդ երկրների հատուկ ծառայությունների հետ։
Վարշավայում բնակվող 37-ամյա բելառուսցի ընդդիմադիր գործչի և նրա երկու երեխաների հետ կապն ընդհատվել էր մարտի 25-ին։ Մելնիկովայի հեռախոսի տեղորոշումը վկայում է, որ այն մարտի 19-ից գտնվել է Բելառուսի տարածքում։