Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց


Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Այսօր 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Անհետ կորածների հարազատները ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկսվելու օրը, և նրանց խոստացել են, որ երկուշաբթի օրը կլինի հանդիպում։

Քիչ առաջ հավաքվածներին փոխանցել են, որ նրանց կընդունի ոչ թե ԳՇ պետը, այլ պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը: Դա հարուցել է անհետ կորածների հարազատների վրդովմունքը, նրանք փակել են ՊՆ շենքի հսկիչ անցագրային կետի մուտքը, մի պահ լարվածություն, քաշքուկ է առաջացել:

44-օրյա պատերազմից հետո անհայտ է 191 հայի ճակատագիր:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG