Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հայտնում է՝ «Սրբազան պայքար» շարժման գործով 15 անձ կալանավորվել է


Ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, հայտնում է Քննչական կոմիտեն նշելով՝ 15 անձ կալանավորվել է:

«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, նշված է հայտարարությունում:

Կալանավորված անձինք են՝

  • Վազգեն Գալստանյան
  • Տիգրան Գալստյան
  • Արման Իսրայելյան
  • Իգոր Սարգսյան
  • Կարո Օկումուշյան
  • Արսեն Ղազարյան
  • Արա Ռոստոմյան
  • Աղվան Արշակյան
  • Տիգրան Թոփալյան
  • Լիդյա Մանթաշյան
  • Դավիթ Գալստյան
  • Հրայր Հակոբյան
  • Արմեն Ալեքսանյան
  • Մովսես Շարբաթյան
  • Միհրան Մախսուդյան

Քննչական կոմիտեն պնդում է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Այս գործով մեղադրյալ է նաև Տավուշի թեմի նախկին առաջնորդը, ով դատարանի որոշմամբ՝ կալանավորվեց երկու ամսով:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG