Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը դատապարտվեց 7 տարի 6 ամսվա ազատազրկման: Զինծառայողի պատժի կրումը հաշվվելու է 2018 թվականի դեկտեմբերի 11-ից: Այսպիսով նա ազատության մեջ կգտնվի 8 ամիս:
102-րդ ռազամաբազայի զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում, երեկ նա պնդել է, որ ոչ նախաքննության և ոչ էլ դատավարության ընթացքում չապացուցվեց իր մեղավորությունը:
Մեղադրող դատախազը միջնորդել էր դատարանին ութ տարվա ազատազրկման դատապարտել գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ ռուս զինծառայողին և նրան մեղավոր ճանաչել անզգուշությամբ տուժողի մահվանը հանգեցրած ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով:
2018-ի դեկտեմբերին 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սլաբոտկա» թաղամասում է հանդիպել, կինը աշխատանքի գնալիս է եղել ու մինչ մահանալը հասցրել է պատմել, թե ով է եղել իր վրա հարձակվողը: Ջուլիետա Ղուկասյանի մահվան պատճառը, ըստ դատաբժիշկների, գանգուղեղի ծանր վնասվածքներն են եղել: