Մատչելիության հղումներ

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն


Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վարչապետի որոշումը հրապարակված է E-gov-ում:

Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

Նա այս պաշտոնում փոխարինում է Արմեն Աբազյանին, որ ազատվեց հունիսի 18-ին:

Անդրանիկ Սիմոնյանը վարչապետ Փաշինյանի կառավարության օրոք 6-րդ ԱԱԾ տնօրենն է: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է դատախազությունում, Քննչական կոմիտեում, իսկ 2021թ. մարտի 31-ից ԱԱԾ տնօրենի տեղակալն է եղել։

Արմեն Աբազյանի պաշտոնանկության մասին պատճառների մասին վարչապետը միայն ասել էր, որ նա «աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից», և «արժանացել է, որ մի քիչ հանգստանա»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG