Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանի էներգետիկ օբյեկտների վրա


Հունիսի 1-ի գիշերը ռուսական բանակը կրկին հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

«Հարձակման են ենթարկվել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Կիրովոգրադի և Իվանո-Ֆրանկիվսկի շրջանների էներգետիկ օբյեկտները», - ասել է Գալուշչենկոն:

Վիննիցայի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Գիշերը տագնապ է հայտարարվել Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը երկրի տարածք է արձակել տարբեր տեսակի 53 հրթիռ և 47 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանցից խոցվել է 35 հրթիռ և 46 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարձակման մասին չի հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG