Մատչելիության հղումներ

3-ամյա Տիգրանի սպանության դեպքով ձերբակալված կա, կալանքի միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Լրացված

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում են Քննչական կոմիտեից:

Հաղորդվում է, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այսօր ավելի վաղ Ներքին գործերի նախարարն անդրադառնալով Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը երեկ հայտնաբերվեց հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնեց. «Շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG