Մատչելիության հղումներ

14-ամյա ռուս աղջիկը հարկադիր աշխատանքի է դատապարտվել ավտոբուսի վրա «Նավալնի» գրելու համար


Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, արխիվ
Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, արխիվ

Ռուսաստանի դատարանը 14-ամյա աղջկա համար 70 ժամով հարկադիր աշխատանք է սահմանել` ավտոբուսի վրա «Նավալնի» գրելու պատճառով։ Նրան մեղավոր են ճանաչել վանդալիզմի մեջ։

Դեռահասին ձերբակալել էին այս տարվա փետրվարի 16-ին՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան առաջին տարելիցին, հետո ազատ էին արձակել ներկայանալու պայմանով։ Նույն օրը ուժայինները մտել էին աղջկա ծնողների բնակարան ու առգրավել նրա հեռախոսը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG