Մատչելիության հղումներ

Amnesty International-ը կոչ է անում հետաքննել Իրանի Էվին բանտի վրա Իսրայելի հարձակումը


Իրան - Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքները, 1-ը հուլիսի, 2025թ.
Իրան - Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքները, 1-ը հուլիսի, 2025թ.

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել մոտ չորս շաբաթ առաջ Իրանի հայտնի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումը՝ այն անվանելով հնարավոր պատերազմական հանցագործություն։

Իրանի դեմ վերջին 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին Թեհրանի կալանավայրի մի քանի շրջաններ։ Իսրայելը հարձակումը բնութագրել է որպես խորհրդանշական հարված Իրանի կառավարությանը։

Իրանի դատական համակարգը հաղորդել էր, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 71 մարդ։ 27 կալանավոր փախուստի է դիմել, նրանք, ըստ պաշտոնյաների, դեռ ազատության մեջ են։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG