ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Նշվում է, որ ավելի քան 200 իրավաբանական անձինք են ենթարկվել սահմանափակումների, այդ թվում՝ "УМК-Сталь"-ը, ցուցահանդեսային "Патриот" կենտրոնը և զինվորական պարագաների "Военторг" խանութը։
Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև "Запорожская АЭС" դաշնային պետական ձեռնարկությունը։ Այն ռուսական իրավաբանական անձ է, որը ստեղծվել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի համար։
Սահմանափակումները վերաբերում են նաև Մոսկվայի հետ առնչություն ունեցող Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի ընկերություններին:
Անձնական պատժամիջոցներ են կիրառվել նաև 16 անձի նկատմամբ, հիմնականում գործարարներ, որոնք առնչություն ունեն պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է առավելագույն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ մինչև Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը։