Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, որոնք կարող են կիրառվել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիրը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մի քանի եվրոպական երկրների դեսպանների հետ արդեն քննարկել է հնարավոր սահմանափակումները, որոնք հիմնականում կազդեն Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա։
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, եթե Կրեմլը չհամաձայնի խաղաղության «գործարքին»: Հոկտեմբերին Վաշինգտոնն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ: