ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ, ադրբեջանական Report-ին հայտնել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
«ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», - փոխանցել են Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը և գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման և TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։
Պետդեպը նաև բարոձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։
«ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների համար», - ադրբեջանական գործակալությանը փոխանցել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։