Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կկրճատի ՆԱՏՕ-ի արևելյան թևում իր զորքերը


ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ
ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Վաշինգտոնը մտադիր է կրճատել ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված իր զորքերի մի մասը։ Այս մասին տեղեկացրել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը, շեշտելով՝ Միացյալ Նահանգներն է տեղեկացրել է այս մասին իրենց և իր դաշնակիցներին։

«Միացյալ Նահանգների որոշումն է՝ կասեցնել Եվրոպայում մի բրիգադի ռոտացիան, որը ստորաբաժանումներ ուներ մի քանի երկրներում», - ասվում է նախարարության հայտարարությունում: Այդ քայլը ՆԱՏՕ-ն որակել է որպես «ճշգրտում», նշված է հաղորդագրությունում:

France-Presse-ը, հղում անելով ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյային, հայտնում է, որ Վաշինգտոնի հանձնառությունը դաշինքի նկատմամբ մնում է «հստակ», և «նույնիսկ այս ճշգրտմամբ ԱՄՆ ուժերը Եվրոպայում շարունակում են ավելի մեծ թիվ կազմել հիմա, քան մինչև 2022 թվականն էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG