Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է ամբողջությամբ դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային. Washington Post


ԱՄՆ վարչակազմը կարող է ամբողջությամբ դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային՝ Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու և Թրամփի միջև երեկ տեղի ունեցած թեժ բանավեճից հետո, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Սպիտակ տունը հիասթափված է նախագահ Զելենսկու՝ «անզիջողականության» պատճառով։ Ամերիկյան աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը չեն բացառել նաև New York Times-ի աղբյուրները։ Reuters-ն, իր հերթին, նշում է, թե նախագահ Թրամփն այլևս հետաքրքրված չէ բնական պաշարների համատեղ շահագործման գործարքով, որը ստորագրելու համար էլ նախագահ Զելենսկին երեկ ժամանել էր Վաշինգտոն։

Փաստաթղթի ստորագրումը կողմերի միջև վիճաբանությունից հետո չեղրակվեց, Զելենսկին հապշտապ լքեց Սպիտակ տունը։ Նախագահ Թրամփը, սակայն, ավելի ուշ գրել էր, թե նա «կարող է վերադառնալ, երբ իսկապես պատրաստ կլինի խաղաղության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG