Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Իսրայելը միջնորդների հետ ծրագրում են առաջիկայում հրադադարի հասնել նաև Գազայի հատվածում


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

ԱՄՆ-ը և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի հետ միասին ծրագրում են առաջիկա օրերին փորձել հրադադարի հասնել նաև Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը։

«Առաջիկա օրերին ԱՄՆ-ը Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և այլ [երկրների] հետ կփորձի նաև Գազայում հրադադարի հասնել՝ պատանդների ազատ արձակման հետ մեկտեղ», - X -ում գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը մտադիր է պաղեստինյան անկլավում «պատերազմի ավարտին հասնել» առանց «Համաս» խմբավորման, որը Արևմուտքը որպես ահաբեկչական կառույց է ճանաչում։

Այսօրվանից ուժի մեջ է մտել Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրը։

XS
SM
MD
LG