Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել է 99 սենատոր, այդ թվում՝ ինքը։
Նա այդ պաշտոնում առաջադրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և դարձել 47-րդ նախագահի կաբինետի առաջին հաստատված անդամը։
Ռուբիոն, ով ծնվել է կուբացի ներգաղթյալների ընտանիքում, պահպանողական Հանրապետականի առաջնորդներից մեկն է: Ֆլորիդայից երեք անգամ սենատոր ընտրված Ռուբիոն 2016-ին մարտահրավեր էր նետել Թրամփին՝ հանրապետականների նախագահական ընտրապայքարում։ Ավելի քան տասը տարի լինելով Կոնգրեսում՝ Ռուբիոն հսկայական փորձառություն է կուտակել՝ աշխատելով միաժամանակ Սենատի Հետախուզության և Արտաքին քաղաքականության հանձնաժողովներում։