Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել


Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:

«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- ըստ Reuters-ի՝ նշել է Մենենդեսը նամակում:

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված բազմահատոր քրեական գործով։

«Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում», - ասվում է նամակում:

9 շաբաթ տևած դատական լսումների արդյունքում դատարանը վճռել է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող երկարամյա օրենսդիրը մեղավոր է բոլոր 16 հոդվածներով՝ հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչև արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին գործունեություն։ Մենենդեսն իր դեմ մեկնարկած քրեական հետապնդման առաջին րոպեներից մինչև Մանհեթենի դաշնային դատարանի կողմից վճռի հրապարակումը պնդել է՝ ինքն անմեղ է և գործակալ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG