Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ժամանում է Իսրայել


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Մերձավոր Արևելք, առաջին կանգառը կլինի Իսրայելը:

Պետքարտուղարը տարածաշրջան է մեկնում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու և Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերականգնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։

Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է 2023-ի հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա:

Գազայում Բլինքենը կքննարկի պատերազմի ավարտի, մարդասիրական օգնության բարելավման վերաբերյալ հարցեր, Reuters-ին հաղորդել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Բլինքնի այցը տեղի է ունենում հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակմանը Թել Ավիվի հավանական պատասխանի ֆոնին։ Վերջին շրջանում Իսրայելի զինված ուժերն ակտիվացրել են հարձակումները Գազայում և Լիբանանում:

Բլինքենը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն անցյալ շաբաթ իսրայելցի պաշտոնյաներին հեռագիր էին ուղարկել` պահանջելով կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի բարելավման ուղղությամբ, այլապես սպառնալով սահմանափակել ԱՄՆ ռազմական հնարավոր օգնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG