ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Պետքարտուղարությունում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նշված է Ռուբիոյի այսօրվա հանդիպումների օրակարգում:
Նշվում է, որ ավելի ուշ նրանց են միանալու պետքարտուղարի տեղակալ Հուկերը, ապա՝ բյուրոյի ավագ աշխատակից Հանրահանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ հայտնեց, որ Միրզոյանը հունվարի 13-14-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում:
Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ռուբիո-Միրզոյան հանդիպումը նախատեսված է երեկոյան 9-ին: