ԱՄՆ-ի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են Բելառուս՝ բանակցելու մեծ թվով քաղբանտարկյալների հնարավոր ազատ արձակման շուրջ՝ պատժամիջոցների թուլացման դիմաց, հայտնել է New York Times-ը:
Փետրվարի 15-ին The Times-ը հաղորդել Է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով փոխտեղակալ Քրիստոֆեր Սմիթը և երկու այլ պաշտոնյաներ Մինսկում հանդիպել են Բելառուսի ավտորիտար երկարամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱԱԾ ղեկավար Իվան Տերտելի հետ՝ գործարքի պայմանները քննարկելու համար:
Սա վերջին հինգ տարվա ընթացքում Լուկաշենկոյի առաջին հանդիպումն է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Քրիստոֆեր Սմիթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին հայտարարեցին, որ Վաշինգտոնը հասել է Բելառուսից ԱՄՆ-ի անհայտ քաղաքացու և երկու քաղբանտարկյալների ազատ արձակմանը:
Նրանցից շատերը ձերբակալվել են 2020 թվականի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ակցիաները ճնշելու ժամանակ: Ընդդիմությունն ու արևմտյան կառավարությունները հայտարարել էին, որ այդ քվեարկության արդյունքները կեղծվել են: