Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սպանվել է ակտիվիստ Չարլի Քըրքը


ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքը վրա կրակել են Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ Նա կարճ ժամանակ անց մահացել է հիվանդանոցում, հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Քըրքը հայտնի փոդքասթեր է և Turning Point USA-ի (TPUSA) գործադիր տնօրենը։ Նա հայտնի է Թրամփի քաղաքականությանը իր աջակցությամբ. նրա կազմակերպությունը ուսանողների շրջանում խթանում է պահպանողական հայացքները։

Համալսարանի հայտարարության մեջ, որտեղ Քըրքը ելույթ է ունեցել, ասվում է, որ կրակոցները տեղի են ունեցել մոտավորապես ժամը 12:20-ին. «Համալսարանը փակ է օրվա մնացած մասի համար, և ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի»։ Սակայն ավելի ուշ նրանք հերքել են, որ կրակողը ձերբակալվել է. սկզբում ձերբակալված տղամարդը ազատ է արձակվել։

Մի քանի ազդեցիկ հանրապետականներ հայտարարություններ են արել Քըրքին աջակցելու համար, այդ թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Վենսը և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը։

Associated Press-ը նշում է, որ դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ով է կրակել Քըրքի վրա։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG