Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն զգուշացրել է Կիևին՝ ՌԴ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելիս «չվնասել ամերիկյան շահերը». դեսպան

Ուկրաինայի կառավարությունը պաշտոնական գրություն է ստացել ԱՄՆ պետդեպարտամենտից այն բանից հետո, երբ Ուկրաինայի հարձակումները ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստին ազդել են Ղազախստանում ԱՄՆ շահերի վրա, հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան:

Ստեֆանիշինան, ելույթ ունենալով Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ, հրաժարվել է մանրամասներ հաղորդել Պետդեպարտամենտի պաշտոնական դիվանագիտական հաղորդագրությունից: Նա այն անվանել է դեմարշ, միաժամանակ հավելել՝ այն կենտրոնացած է ԱՄՆ շահերին առնչվող հարվածներին, այլ ոչ թե Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելուն է ուղղված:

Պետքարտուղարությունից չեն մեկնաբանել սա:

Ղազախական նավթի մեծ մասն արտահանվում է Նովոռոսիյսկ։

XS
SM
MD
LG