Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կցանկանար առաջիկա 2 շաբաթում հասնել հրադադարի Գազայի հատվածում. Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Վաշինգտոնը կցանկանար, որ Գազայի հատվածում հրադադար կնքվի, իսկ պատանդները ազատ արձակվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նոր ջանքեր են ձեռնարկվում Իսրայելի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև պատերազմում հրադադարի հասնելու և իսրայելցի պատանդների վերադարձի ուղղությամբ մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը՝ հունվարի 20-ը։

«Մենք շատ ենք ցանկանում դա վերջնական կետին հասցնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - ասել է Բլինքենը Հարավային Կորեայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրադադարի մասին համաձայնագիրը մոտ է:

Էնթոնի Բլինքենը՝ Գազայում խաղաղության հասնելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազար 800-ը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Տարբեր երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG