ԱՄՆ-ն Իսրայելից Լեհաստան է տեղափոխել շուրջ 90 Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ, որոնք նախատեսվում է տրամադրել Ուկրաինայի բանակին, գրում է Axios-ը՝ հղում անելով իրականացվող գործողությանը ծանոթ աղբյուրներին:
Հրթիռները կհասնեն Ուկրաինային այն բանից հետո, երբ Իսրայելը հանեց ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը զինված ուժերի սպառազինությունից։ Հոդվածում չի նշվում՝ արդյոք Կիևը փորձում է ստանալ նաև այն համակարգերը, որոնք մնացել են իսրայելական բանակի պահեստներում։
Իսրայելը հրաժարվել էր Patriot-ներից դեռ անցած տարվա ապրիլին։ Դրանից հետո երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկար ժամանակ չէր հաստատում հրթիռների փոխանցումը։