Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնել են մինչև 2027 թվականի հունվարի 10-ը երկարաձգել երկկողմ «առևտրային հրադադարը» (հայտնի որպես Պուսանի համաձայնագիր), Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այսօր մենք համաձայնեցինք մինչև հունվարի 10-ը երկարաձգել երկու երկրների միջև այսպես կոչված Պուսանի համաձայնագիրը, որի ժամկետը պետք է լրանար նոյեմբերի 10-ին, որպեսզի մեզ ավելի շատ ժամանակ տանք մեր տնտեսական հնարավորությունները գնահատելու համար», - ասել է Բեսենթը։
Առևտրային հրադարի երկարաձգման մասին հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով Միացյալ Նահանգներում է։ Չինաստանի առաջնորդը ժամանել է սեպտեմբերի 23-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հիմնական բանակցությունները նախատեսված են այսօր Վաշինգտոնում։ Սա Սի Ծինփինի առաջին պետական այցն է Միացյալ Նահանգներ վերջին 11 տարվա ընթացքում։
Դոնալդ Թրամփն անձամբ ողջունեց Սի Ծինփինին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում վայրէջք կատարած ինքնաթիռի աստիճանների մոտ, ինչը փաստացի շեղում էր ավելի քան 60 տարվա դիվանագիտական պրակտիկայից. ամերիկացի նախագահները սովորաբար չեն ողջունում օտարերկրյա առաջնորդներին անմիջապես ռազմական բազա ժամանելուց հետո։ Վերջին նման դեպքը տեղի է ունեցել 1962 թվականին, երբ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին ողջունեց թռիչքուղու վրա։
Բուսանի համաձայնագիրը կնքվել է Թրամփի և Սի Ծինփինի միջև 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում կայացած հանդիպմանը։ Այդ ժամանակ կողմերը համաձայնվել էին մեղմել առևտրային դիմակայության ընթացքում մտցված սահմանափակումները։ ԱՄՆ-ն չինական ապրանքների վրա դրված մաքսատուրքը 57%-ից իջեցրել է մինչև 47%, իսկ Չինաստանը համաձայնել է մեկ տարով կասեցնել հազվագյուտ մետաղների արտահանման վրա դրված նոր սահմանափակումները։
Երկու երկրների միջև առևտրային առճակատումը սրվեց Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ 2025 թվականի ապրիլին Վաշինգտոնը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչև 145%: Պեկինը դրանց պատասխանեց՝ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելով մինչև 125%։ Հունիսին կողմերը համաձայնեցին հրադադարի շուրջ և իջեցրին մաքսատուրքերը։
Այսօր կայանալիք բանակցությունների ժամանակ Թրամփը և Սի Ծինփինը, ինչպես սպասվում է, կքննարկեն առևտրին, կարևորագույն հանքանյութերի մատակարարումներին և արհեստական բանականության կիրառմանը վերաբերող հարցեր։ Արտաքին քաղաքականության հարցերը նույնպես օրակարգում են. Թրամփը մտադիր է քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, մինչդեռ Սին կքննարկի Թայվանի և կղզուն ամերիկյան զենքի վաճառքի հարցը։
Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսին էր այցելել նախագահի պաշտոնում այցելել Չինաստան՝ առաջին անգամ 2017-ից ի վեր ԱՄՆ նախագահի պաշտոնում: