Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, ներառյալ Հայաստանի քաղաքացիներին

Լրացված

Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետությունների քաղաքացիներին։ Այս մասին Պետդեպարտամենտի աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է Fox News հեռուստաընկերությունը։

Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Պետդեպարտամենտում մշակված փաստաթուղթը, որի համաձայն վիզաների տրամադրումը «դադարեցվում է անորոշ ժամկետով»։

Պետությունների ամբողջական ցանկն առայժմ հրապարակված չէ: Այս պահին հայտնի է միայն, որ որոշումը վերաբերում է Ռուսաստանի, Իրանի, Սոմալիի և Բրազիլիայի քաղաքացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG