ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է արգելել հինգ եվրոպացիների, այդ թվում՝ ներքին շուկայի հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Թիերի Բրետոնիի մուտքը երկիր:
Պետքարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ նրանք իրենց դիրքն օգտագործել են ամերիկացի գործիչների և ամերիկյան ընկերությունների դեմ ուղղված ռեպրեսիվ գրաքննության միջոցառումները խթանելու համար:
ԱՄՆ-ն Բրետոնին մեղադրում է խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերի կամ ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին չափազանց ծանր կարգավորումներով անարդարացիորեն թիրախավորելու մեջ։
Թիերի Բրետոնն ավելի վաղ կոնֆլիկտի մեջ էր մտել X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ՝ օգտատերերի իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին ենթարկվելուց հրաժարվելու պատճառով:
Վիզային սահմանափակումները տարածվում են նաև բրիտանացի և գերմանացի իրավապաշտպանների ու փորձագետների վրա: