Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային թիմերը «շուտով» նոր հանդիպում կանցկացնեն. Թրամփ


Չինաստանի նախագահի հետ «հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ և երկու երկրների համար շատ դրական արդյունքի է հանգեցրել», - ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այլևս չպետք է հարցեր լինեն հազվագյուտ մետաղների արտադրանքի բարդության վերաբերյալ։

Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային թիմերը «շուտով» նոր հանդիպում կանցկացնեն։ Միացյալ Նահանգները կներկայացնեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

«Զրույցի ընթացքում նախագահ Սին առաջին տիկնոջն ու ինձ սիրով հրավիրեց Չինաստան, և ես էլ փոխադարձաբար հրավիրեցի։ Զրույցը գրեթե ամբողջությամբ կենտրոնացված էր առևտրի վրա: Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ ոչինչ չի քննարկվել», - գրել է նախագահ Թրամփը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG